Ողջունում ենք ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Նախագծի պաշտոնական կայքի բոլոր այցելուներին
Հարգելի այցելու, հուսով ենք կայքի էջերում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող և հուզող բազմաթիվ նյութեր, որոնք յուրաքանչյուրիդ մոտ կստեղծեն ու կձևավորեն կարծիքներ, որոնց շուրջ էլ երևան կգան նոր առաջարկություններ, նորարարական գաղափարներ, ողջախոհ քննարկումներ:
ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Նախագծի գերնպատակն է ստեղծել Համահայկական ՄԻԱՍՆԱԿԱՆ Տեղեկատվական Դաշտ, որի աշխարհագրությունը սահմաններ չի ճանաչում և, որը միտված է մեկտեղելու և ըստ արժանվույն միավորելու համայնքային, կրոնական և գործարար բոլոր կառույցները, ինչպես նաև հնարավորինս ամբողջական տեղեկատվություն տարածել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և նրանցում առկա հայկական կառույցների գործունեության մասին:
Իր մեջ ներառելով ընդարձակ տեղեկատվություն` Նախագիծը լայն հնարավորություններ է ընձեռում գրեթե բոլոր գործարարների համար, ովքեր առանց ավելորդ ժամանակ վատնելու, արագ ու արդյունավետ ձևով կարող են գտնել ու կապ հաստատել աշխարհի ցանկացած կետում գտնվող գործարարների հետ, առանց երրորդ կողմի մասնակցության, կողմնորոշվել ու վճռել իրենց հետագա անելիքները, դրանով ևս նպաստելով գործարար կապերի հաստատմանն ու խորացմանը, նոր ներդրողների ներգրավմանը, հայկական արտադրատեսակների ծավալների ու սպառման շրջանակների մեծացմանը, առևտրային նոր շուկաների ընդգրկմանը:
ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Նախագծի կողմից ներկայացվող ամենամյա "Համահայկական Գործարար Անվանացանկ և Գիդ-Ուղեցույց" եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) տեղեկագիրն ամփոփում է Հայաստան աշխարհը բնութագրող և գործարար շրջանակներին վերաբերող անհրաժեշտ ու արժեքավոր տեղեկություններ: Այս եզակի երկհատոր տեղեկագրի օգնությամբ աշխարհի տարբեր անկյուններում ապրող յուրաքանչյուր հայ (ինչպես նաև օտարերկրացի) անհրաժեշտ տեղեկություն կարող է ստանալ Հայաստանի պատմական անցյալի ու ներկայի մասին, տեղեկանալ ոչ միայն հայաստանաբնակ գործարարների, արդյունաբերողների, ձեռնարկատերերի, այլ նաև Արցախի և սփյուռքահայ գործարարների մասին:
Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը հայրենի եզերքից հեռու բնակվող յուրաքանչյուր հայորդու` ազգապահպան գործունեության համար: Հավատացած ենք, որ Պատվավոր տեղ զբաղեցնելով ՀԱՅԱԴԱՐԱՆ Համահայկական Նախագծում` Ձեր մասին իրազեկ կլինեն Հայոց Աշխարհում, ինչն էլ սկիզբն է նոր համագործակցությունների, հեռանկարային գործարար կապերի ստեղծման և ամրապնդման, գրավականն է հետագա համընդհանուր առաջընթացի` ի նպաստ մեր Ազգի Միասնականության և Հայրենիքի Հզորացման:
Երջանիկ է այն հասարակությունը, որն առաջնորդվում է "ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՏՈՒՆՍ, ԱԶԳԸ` ԸՆՏԱՆԻՔՍ" կարգախոսով: Սա Ազգի գաղափարական առանցքի հիմնական դրույթներից է, որն օգնում է համախմբվել ու առաջ շարժվել ի հեճուկս բազում խոչընդոտների: Չսահմանափակենք ինքներս մեզ, յուրաքանչյուրս քանդենք մեզ իրարից անջատող անհատական պատերն ու ստեղծենք անսահման սիրո, խաղաղության և ներդաշնակության համընդհանուր, ազգային և ՆՈ'Ր ՈՐԱԿԻ ՀԶՈՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ...